Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակման մեջ կասկածվող անձը

Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան վրա հարձակման դեպքով մեկ անձ ձերբակալվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձինք հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը ներխուժել էին  Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական եկեղեցու գերեզմանատան տարածք և վնասել մի քանի դամբարան։

Հարձակման հետևանքով վնասվել են վեց տապանաքարեր և գերեզմանատան տարածքում գտնվող աղբյուրը։

Դեպքից հետո իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն, որի շրջանակում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ հանցագործը։

Կատարվածի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։ Իրավապահ մարմինները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հնարավոր շարժառիթը։

Ստամբուլի հայկական համայնքը դատապարտել էր գերեզմանատան նկատմամբ իրականացված վանդալիզմը՝ այն որակելով որպես հարված համայնքի պատմական և մշակութային ժառանգությանը։

Leave a Comment