Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները, սակայն հրադադարը ավարտված է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Վաշինգտոնին՝ բանակցությունները շարունակելու խնդրանքով, և ԱՄՆ-ը համաձայնել է։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը խնդրել է մեզ շարունակել բանակցությունները։ Մենք համաձայնել ենք, սակայն ԱՄՆ-ը հստակ հայտնել է, որ հրադադարը ավարտված է»,– գրել է Թրամփը Truth Social հարթակում։ 

Թրամփի հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճի ֆոնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երկու երկրների միջև ձեռք բերված հրադադարը համարում է ավարտված։ 

Հուլիսի 8-9-ին ԱՄՆ զինված ուժերը հարվածներ էին հասցրել Իրանին, իսկ Իրանի կողմից, ըստ հրապարակումների, պատասխան գործողություններ էին իրականացվել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ։

Leave a Comment