Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը

Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը

Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է երկրից հելիումի արտահանման լիակատար արգելքի մասին։

Որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին, քանի որ Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ հելիումի համաշխարհային մատակարարումների հետ կապված խնդիրներ կառաջանան (հիշեցնենք, որ համաշխարհային շուկայի 30%-ն ապահովում է Կատարը)։

Հելիումը ռազմավարական նշանակություն ունեցող գազ է, որը լայնորեն կիրառվում է առաջադեմ միկրոէլեկտրոնիկայի արտադրության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment