Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի «Նուհբա» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելը ոչնչացրել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի մաս կազմող «Նուհբա» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարին։ Նա մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ գտնվող իսրայելական «Ռեյմ» ռազմական բազայի վրա հարձակմանը։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի (ԻՊՈւ) մամուլի խոսնակի գրասենյակը։

«ԻՊՈւ-ն հարվածել է Գազայի հատվածի հարավային մասին և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի մաս կազմող «Նուհբա» ստորաբաժանման հրամանատար Յահյա Համդանին, որը հարձակվել էր Ռեյիմ ռազմական բազայի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ի կոտորածի ժամանակ», – ասվում է հայտարարության մեջ։

ԻՊՈւ մամուլի խոսնակի գրասենյակի տվյալներով՝ Համդանը «վերջին ամիսներին հարձակումներ է իրականացրել ԻՊՈւ ուժերի դեմ» և «աշխատում էր ՀԱՄԱՍ-ի գործառնական կարողությունները վերականգնելու ուղղությամբ»։ ԻՊՈւ-ն նշել է, որ նա «անմիջական սպառնալիք էր ներկայացնում» և «սպանվել է ճշգրիտ օդային հարվածի արդյունքում»։ «Հարվածից առաջ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար», – հավելել է զինվորականը։

Leave a Comment