Հղի կինն ընկել է 7-րդ հարկից ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հղի կինն ընկել է 7-րդ հարկից

Վլադիվոստոկում հղի կինը՝ հղիության 30-րդ շաբաթում, ընկել է 7-րդ հարկից: Բարեբախտաբար նա ողջ է մնացել և ստացել է միայն թեթև վնասվածքներ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Տուժողի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ նա չի կարողացել քնել և որոշել է մաքրել պատուհանը։ Այդ ժամանակ սայթաքել է և ընկել։ Նրա մոտ ախտորոշել են բազմաթիվ սալջարդներ և քերծվածքներ։ Հաջողվել է պահպանել հղիությունը: Բժիշկների խոսքով՝ սա բացառիկ դեպք է. սովորաբար յոթերորդ հարկից ընկնելը հանգեցնում է լուրջ վնասվածքների կամ ողբերգական ավարտ է ունենում:

Leave a Comment