«Պուտինը պարտվում է Ուկրաինային, և ես համոզված եմ, որ նա միաժամանակ կսկսի էքսպանսիա դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան՝ լիակատար վերահսկողություն հաստատելու համար»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ DW-ին բանտից տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահն արդեն պահանջել է, որ Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ճանաչի օկուպացված Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ։
«Ես կարծում եմ, որ սա կհանգեցնի Թբիլիսիի լիակատար գրավմանը, և դա ամենևին էլ դժվար խնդիր չէ։ Իվանիշվիլին, Ռուսաստանի պահանջով, փաստացի ոչնչացրել է վրացական զինված ուժերը։ Տնտեսությունը 99%-ով կախված է Ռուսաստանից։ Վրաստանն այլևս ընկերներ չունի, որոնք կարող են օգնել նրան։ Հետևաբար, միայն ժամանակի հարց է, թե երբ կհաստատվի լիակատար վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ, Պուտինը կփորձի գրավել Հայաստանը, քանի որ նա արհամարհում է Փաշինյանին և կարող է հույսը դնել այնտեղի հզոր հինգերորդ շարասյան վրա։ Հայաստանի գրավումն անհնար է առանց Վրաստանն արդեն վերահսկելու»,- ասել է նա։
Միաժամանակ, Սահակաշվիլին դրական է գնահատել ԱՄՆ-ի գործող վարչակազմի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և կարծիք հայտնել, որ Ուկրաինայի եվրաինտեգրումն անխուսափելի է։
