Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ՝ այդ երկրին մատակարարվող С-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ թուրքական կառավարամետ «Հուրիեթ» թերթը հայտնել էր, որ С-400-ները, որոնք Թուրքիան նախկինում գնել էր Ռուսաստանից, վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին: Թերթի տվյալներով՝ գործարքի մասին շուտով կհայտարարվի: Պեսկովին հարցրել են, թե արդյոք Անկարան դիմել է վաճառքի թույլտվության համար և ինչպես է Մոսկվան արձագանքել:
«Ես կարող եմ մեկ բան ասել. սա չափազանց զգայուն հարց է։ Մենք այս հարցի շուրջ շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ։ Եվ մենք կշարունակենք շփումներ ունենալ», – պատասխանել է Կրեմլի խոսնակը։