
«Ես մինչ այսօր չեմ հասկանում՝ ինչի մեջ եմ մեղադրվում: Առաջին օրից չեմ հասկացել, ո՛չ քննիչն է որևէ պարզաբանում տվել, ո՛չ դատախազները»,- Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանալ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Չեմ հասկանում, թե իմ ո՞ր գործողությունն է ապօրինի…. Ինձ մեղադրում են՝ իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար. ցինիզմը չափ պիտի ունենա՞, թե՞ չէ»,- նշեց նա: