
Իսրայելն ԱՄՆ-ին է փոխանցել հետախուզական տվյալներ, որոնց համաձայն՝ Իրանը մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպանության ծրագիր, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով աղբյուրներին։
Թեհրանը, ինչպես նշում է պարբերականը, արդեն երկար տարիներ բացահայտ կերպով խոստանում է վրեժ լուծել Թրամփից՝ 2020 թվականին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրագույն գեներալներից էր:
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ում Իսրայելի դիվանագիտական առաքելությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը ևս չի արձագանքել WSJ-ի հարցմանը։
Թրամփը նախօրեին ասել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում սպանվելու հավանականությունը գնահատում է 5,2 տոկոս։ Նրա խոսքով՝ ինքն Իրանի «թիվ մեկ թիրախն» է։