
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություններին մասնակցել է ավելի քան 40 միլիոն մարդ, հաղորդում է Press TV-ն։
Վեց օր տևած արարողություններն անցկացվել են Իրանի և Իրաքի հինգ քաղաքներում՝ Թեհրանում, Ղոմում, Նաջաֆում, Քարբալայում և Մաշհադում՝ Խամենեիի ծննդավայրում, որտեղ նրան հուղարկավորել են։
«Պաշտոնական գնահատականները հաստատում են, որ պատմական իրադարձություններին մասնակցել է 41-ից մինչև 43 միլիոն մարդ»,- հայտնում է լրատվամիջոցը, որն արարողությունները բնութագրել է որպես «մարդկության պատմության մեջ ամենազանգվածայինը»։
Հիշեցնենք, որ Ալի Խամենեին զոհվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով։