Ո՞ր համարն է ընտրել Սպերցյանը նոր ակումբում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլիի» նորեկ Էդուարդ Սպերցյանն արդեն միացել է նոր թիմակիցներին և սկսել նախապատրաստվել 2026/27 մրցաշրջանին։

​Ակումբի մարզումներից տարածված կադրերում երևում է, որ հայ կիսապաշտպանը մարզվում է «8» համարի մարզաշապիկով: Հենց այս խաղահամարի ներքո էր նա ավելի վաղ հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Թեև ակումբը դեռ պաշտոնապես չի ներկայացրել նորեկների խաղահամարները, մեծ է հավանականությունը, որ ռուսական «Կրասնոդարի» նախկին ավագը նոր թիմում ևս ընտրել է իր համար խորհրդանշական խաղահամարը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրած 185 հանդիպումներում դարձել է 58 գոլի և 44 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Նախնական տվյալներով՝ սաուդյան ակումբը հայ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 25 միլիոն դոլար։ Նոր թիմում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ՝ չհաշված հավելավճարներն ու բոնուսները։

Leave a Comment