Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց ղազախական «Ելիմային»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
60-րդ րոպեին հաշիվը բացեց Աշիրբեկը։ 86-րդ րոպեին երևանյան թիմի կազմում պատասխան գոլը խփեց Տերտերյանը։
Նշենք, որ խաղավարտին մոտ հանդիպումն ընդհատվեց մի քանի րոպեով, քանի որ մարզադաշտում անջատվել էր լուսավորությունը։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին, Ղազախստանում։