Արեցինք՝ ինչ կարող էինք, բայց կա Մեսսի․ Սալահ

Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Արգենտինային 2:3 հաշվով պարտվելուց հետո խոսել է Լիոնել Մեսսիի դերի մասին։ Հիշեցնենք, որ 39-ամյա արգենտինացի հարձակվողը չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը, սակայն վերջնամասում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ մինչև 79-րդ րոպեն Եգիպտոսը հաղթում էր 2:0 հաշվով։

«Մենք արեցինք այն, ինչ կարող էինք, բայց կա Լիոնել Մեսսին, որը կարող է ամեն պահի բեկել պայքարի ընթացքը և միայնակ հասնել հաղթանակի։ Մեսսին իր խաղամակարդակով զգալիորեն գերազանցում է մյուս ֆուտբոլիստներին, և ես պետք է դա ընդունեմ»,- Սալահի խոսքերը մեջբերում է La Derecha Diario-ն։

Քառորդ եզրափակչում Արգենտինայի հավաքականի մրցակիցը Շվեյցարիայի ընտրանին է։

Leave a Comment