Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է

Մանվել Վարդանյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մանվելը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:

«Շնորհավորում ենք Մանվելին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում ենք նոր ձեռքբերումներ»,-նշում են ֆեդերացիայից։

Leave a Comment