
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է, լրագրողներին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, հուլիսի 9-ի առավոտյան ձերբակալվել էր «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: