Չինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել


Միջազգային


Չինաստանում կոշիկի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, հաղորդում է Xinhua գործակալությունը։


Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 183 հրշեջ և 35 միավոր հատուկ տեխնիկա։


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանձնարարել է իրականացնել դեպքի հանգամանքների մանրակրկիտ քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։


Leave a Comment