Ադրբեջանը 2025-ին Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար վճարել է ավելի քան 434 հազար եվրո

Ամբողջ 2025 թվականի ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների համար «Հայաերոնավիգացիա» ընկերությանը վճարել են 434 հազար 316 եվրո:

Այս մասին նշվում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նամակում: 

Գումարային փոխանցումներն իրականացվել են «Եվրոկոնտրոլ» (Օդագնացության անվտանգության եվրոպական կազմակերպություն) կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ ըստ սահմանված ընթացակարգի: Նշենք, որ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ն իրականացնում է թռիչքների աերոնավիգացիոն սպասարկումը Հայաստանի օդային տարածքում:

Leave a Comment