Ի՞նչ անել, եթե Ձեզ ձերբակալում են․ տեղեկացնում է փաստաբան Գևորգ Մարտիրոսյանը

Ձերբակալությունը քրեական վարույթի ամենակարևոր և միաժամանակ ամենազգայուն հարկադրանքի միջոցներից է, որը ներառում է անձի ազատությունից ժամանակավոր զրկում։ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է ձերբակալման երեք տեսակ՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ), ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար (առավելագույնը 24 ժամ), և խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ (առավելագույնը 24 ժամ)։ Օրենքը սահմանում է նաև ձերբակալված անձի իրավունքները՝ լռություն պահպանելու, փաստաբանի հետ հաղորդակցվելու, իր ընտրած անձին գտնվելու վայրի մասին տեղեկացնելու և բժշկական զննման ենթարկվելու իրավունքը։ Այս երաշխիքների խախտումը կարող է հանգեցնել լուրջ իրավունքների ոտնահարման և ապացույցների անթույլատրելիության։ Խնդիրն այն է, որ քաղաքացիների մեծ մասը հենց ամենավճռական առաջին ժամերին չգիտի իր իրավունքները և հաճախ ինքն է վնասում սեփական պաշտպանությանը։

Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է փաստաբան Գևորգ Մարտիրոսյանի հետ՝ պարզ, կիրառական լեզվով բացատրելով, թե ինչ պետք է և ինչ չպետք է անել ձերբակալման կամ ոստիկանության հետ շփման պահին։

Leave a Comment