Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի մասնակիցներին


Սպորտ


Աշխարհի 2026 թվականի առաջնությունում մոտենում են քառորդ եզրափակիչի հանդիպումները։ Opta վիճակագրական ընկերության սուպերհամակարգիչը գնահատել է թիմերի հնարավորություններն ու նշել այն չորս հավաքականներին, որոնք ամենամեծ շանսերն ունեն նվաճելու հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։


Համաձայն արված վերլուծական կանխատեսման՝ փլեյ-օֆֆի հաջորդ փուլ դուրս կգան Ֆրանսիայի, Իսպանիայի, Արգենտինայի և Անգլիայի ազգային հավաքականները։ Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան հուլիսի 9-ից 12-ը։

 


Հիշեցնենք, որ ախարհի առաջնությունն ընթանում է Հյուսիսային Ամերիկայի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է։


2022 թվականին Կատարում կայացած Մունդիալի եզրափակիչում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը լարված պայքարում, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով պարտության էր մատնել Ֆրանսիայի ընտրանուն:


Leave a Comment