
«13 ամիս առաջ ինձ առաջադրվեցին 3 մեղադրանքներ, մեկը՝ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար, որի համար ես հպարտ եմ, և երկու մեղադրանք, որը ես համարում եմ դատախազի ու քննիչի կողմից իրավունքի ոտնահարում»,-դատարանում այսօր հայտարարեց գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ դիրքորոշում հայտնելով իր նկատմամբ կիրառված տնային կալանքը ևս 3 ամսով երկարացնելու դատախազի միջնորդության վերաբերյալ։
«Ինչի՞ համար են ինձ մեղադրում, ես այդպես էլ չհասկացա, արդեն 13 ամիս տասնյակ դատական նիստեր անցկացնելուց հետո»,- ասաց Կարապետյանը։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։