Բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան սոցցանցի իր էջում աջակցություն է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին, մաղթում Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն»,- նշել են հայտարարությունում։

Leave a Comment