Իրանը 10 բալիստիկ հրթիռով հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ հրամանատարական կենտրոնին և Հորդանանում տեղակայված «Ալ-Ազրաք» ռազմակայանին: Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Տասը բալիստիկ հրթիռի արձակման արդյունքում հարվածներ են հասցվել Մերձավոր Արևելքում գտնվող հակառակորդի հրամանատարական կետին և Հորդանանում տեղակայված «Ալ-Ազրաք» ավիաբազային», -ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, որը մեջբերել է իրանական պետական IRIB հեռարձակող ընկերությունը։