Ծառուկյանի կոկորդիլոսներից մեկը վնասել է Կենդանաբանական այգու աշխատակցին

Գագիկ Ծառուկյանի ինը կոկորդիլոսներն այսօր տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Տեղափոխության ընթացքում կոկորդիլոսներից մեկը վնասել է այգու աշխատակցին։

Քաղաքապետարանից տեղեկացանք, որ վնասվածքը հոնքի շրջանում է, աշխատակիցը բուժօգնություն է ստացել և տուն գնացել։

Քննչական կոմիտեն էր որոշել, որ Ծառուկյանի այգու բոլոր «բնակիչները» իրեղեն ապացույցներ են ապօրինի որսի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ու պիտի առգրավվեն։

Leave a Comment