Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից. Բայրամով


Միջազգային


«Ադրբեջանը կատարել է իր բոլոր պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման համար»,- այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա  հիշեցրել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է և հրապարակվել։

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հարցում հիմնարար է: Նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ արտահայտել է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից: Դրանից հետո կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր», – ասել է արտգործնախարարը:


Leave a Comment