ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ երկարատև ռազմական արշավի հնարավորությունը․ Axios

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ երկարատև ռազմական արշավի հնարավորությունը․ Axios

Ըստ Axios-ի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի դեմ մինչև 30-օրյա տևողությամբ երկարատև ռազմական արշավի սցենարը։

Լրագրող Բարաք Ռավիդի փոխանցմամբ՝ վերջնական որոշում դեռևս ընդունված չէ, և գործողությունների հետագա ընթացքը մեծապես կախված կլինի Թեհրանի հաջորդ քայլերից, ինչպես նաև Թրամփի՝ իր որոշումը փոխելու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Թրամփը պաշտոնապես հայտարարեց Իրանի հետ հրադադարի ռեժիմի չեղարկման և բանակցություններից հրաժարվելու մասին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment