Տղամարդը մոտոցիկլետի վթարից հետո կոմայի մեջ է ընկել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուս զբոսաշրջիկը Վիետնամում տեղի ունեցած լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո գտնվում է կոմայի մեջ, հայտնում է  Past.am -ը հղում անելով Baza-ին։

Ըստ աղբյուրի՝ Վլադիվոստոկի 50-ամյա բնակիչ Ալեքսեյը վերջին երեք տարիներին մոտոցիկլետով ճանապարհորդել է Ասիայի տարբեր երկրներում։

Հուլիսի սկզբին Վիետնամում տեղի ունեցած միջադեպի ժամանակ նա փորձել է խուսափել հեծանվորդի հետ բախումից, կտրուկ մանևրել է, ինչի հետևանքով կորցրել է կառավարումը և ընկել մոտոցիկլետից։ Ընկնելու պահին նա գլխով հարվածել է մայթին։

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց ծանր գանգուղեղային վնասվածքով, ուղեղի վնասվածքով և արյունազեղմամբ։ Բժիշկները շտապ վիրահատություն են իրականացրել, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Ներկայում նա միացված է արհեստական շնչառության սարքին, իսկ մասնագետները հետևում են գլխուղեղի այտուցի հնարավոր զարգացումներին։

Բժիշկները խորհուրդ են տվել Ալեքսեյին տեղափոխել այլ բժշկական կենտրոն, սակայն այս պահին նման տեղափոխումը համարվում է ռիսկային՝ նրա անկայուն վիճակի պատճառով։

Տուժածի ընկերները դրամահավաք են կազմակերպել՝ նրա բուժման ծախսերը հոգալու նպատակով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment