ԱՄՆ-ը հարվածել է Իրանն ու Ռուսաստանը կապող երկաթուղային կամրջին

ԱՄՆ-ն անցած գիշեր հարվածել է Իրանի հյուսիս-արևելքում գտնվող երկաթուղային կամրջին, որը համարվում է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող տրանսպորտային միջանցքի մի մասը։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը ՏԱՍՍ-ի փոխացմամբ:

Ըստ հաղորդագրության՝ հարվածը հասցվել է Գոլեստան նահանգի Աքքալա բնակավայրի երկաթուղային կամրջին, որը գտնվում է Թուրքմենստանի սահմանի մոտ։

Նշվում է, որ այդ երթուղով Իրան էին տեղափոխվում բեռներ Ռուսաստանից։ Բացի այդ, ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման հայտարարությունից հետո Չինաստանը, ըստ Fars-ի, այս ուղով Իրան մատակարարվող ապրանքների ծավալը եռապատկել էր։

Leave a Comment