Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․1 մարդ զոհվել է

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․1 մարդ զոհվել է

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը։

Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝

47 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
9  դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7  դեպք՝ հոգեկան ներգործության,
6 դեպք՝ խարդախության,
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու:

Բացահայտվել է բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի հայտնաբերման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, առողջությանը վնաս պատճառելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

2  դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
1 դեպք՝ ֆիզիկական ներգործության։

Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment