ԱՄՆ-ը միաժամանակ զինում է Ուկրաինային և խոսում խաղաղության մասին. Պեսկով

Ռուսաստանը վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 94 անօդաչու թռչող սարք և 2 բալիստիկ հրթիռ։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ Դոնեցկի մարզում հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ։

Միաժամանակ Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը քաջատեղյակ է, որ Վաշինգտոնը շարունակում է զենք մատակարարել Կիևին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ առկա է հակասություն․ մի կողմից՝ Ուկրաինային տրամադրվում է սպառազինություն, մյուս կողմից՝ հայտարարվում է հակամարտության խաղաղ կարգավորման փորձերի մասին։

Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Իրանի շուրջ իրավիճակի կարգավորումից հետո Վաշինգտոնը կվերսկսի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Leave a Comment