Վարչապետը վաղվանից մեկնում է արձակուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10–ից 29–ը ներառյալ կգտնվի արձակուրդում, հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականից:

Այսօր ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ արձակուրդը պլանավորում է անցկացնել Հայաստանում:

«Բայց, իհարկե, կլինեն որոշ հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային, որի հետ կապված ես ամենօրյա ներգրավված կլինեմ ըստ անհրաժեշտության», – ասաց վարչապետը:

Leave a Comment