Եվրամիությունում հուլիսի 7-ից ուժի մեջ է մտել նոր կանոնակարգ, ըստ որի՝ բոլոր նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն վարորդի վիճակը վերահսկող տեսախցիկներով։
Համակարգը հետևում է վարորդի հայացքին, գլխի դիրքին և դեմքի արտահայտությանը՝ հոգնածության կամ ուշադրության շեղման դեպքում ազդանշան տալով։
Եվրահանձնաժողովը նշում է, որ սա ուղղված է ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցմանը, սակայն նորամուծությունն առաջացրել է գաղտնիության հետ կապված մտավախություններ՝ վարորդների անձնական տվյալների պաշտպանության և դրանց հնարավոր չարաշահման վերաբերյալ։
