Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է այսօր՝ քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար։

Վաղ առավոտյան խուզարկել են նրա բնակարանը, ապա՝ ձերբակալել:

Leave a Comment