«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար

«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիային»՝ հարձակվող Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի վերաբերյալ։ 

Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, իսկ 24-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնան» համարում է միակ ակումբը, որին ցանկանում է միանալ այս ամառ։ 

Կատալոնական ակումբը ձգտում է ձեռք բերել Ադեյեմիին հենց այս տրանսֆերային պատուհանի ընթացքում և սպասում է գերմանական ակումբի վերջնական որոշմանը։

Անցած մրցաշրջանում Ադեյեմին Բունդեսլիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Չեմպիոնների լիգայում 9 խաղում աչքի է ընկել 3 գոլով և 2 փոխանցմամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment