
«Ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրում»,- այսօր ճեպազրույցի ժամանակ այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ձերբակալման և կալանավորման տեսարանների նկարագրությանը և հարցին, թե ինչու է դա արվում, որ իր հոգին փառավորվի՞»։
«Ինչ վերաբերում է ասֆաալտին փռելու և ոչ միայն փռելու հրահանգներին, այդ հրահանգները տրվել են վաղուց, և հարց է, թե ինչու դրանք մինչև հիմա չեն կատարվել։ Այն, ինչ-որ ասել եմ, պետք է դառնա իականություն»,- հավելեց Փաշինյանը։