Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին հատուկ նվերներ է հանձնել։
Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային նվիրել է փորագրված մարտական ատրճանակներ՝ համապատասխան փամփուշտներով և մաքրման հավաքածուներով։
Նվերն առաջացրել է որոշակի անորոշություն, քանի որ Եվրամիության պաշտոնյաների համար նվերների արժեքի սահմանափակումները խիստ են, և հավանական է, որ նրանք չկարողանան անձնապես պահել զենքերը։
Ի տարբերություն ֆոն դեր Լայենի, որի թիմը դեռ չի պարզաբանել իրենց հետագա քայլերը, Անտոնիո Կոստայի անվտանգության աշխատակիցները զենքը վերցրել են ստուգումների համար և նախատեսում են այն Բելգիա տեղափոխել պաշտոնական ընթացակարգերով ու անվտանգության կանոններին համապատասխան։
Մի շարք այլ եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յեթենը, հայտարարել են, որ իրենց նվիրված ատրճանակները կթողնեն Թուրքիայում՝ դրանք ապակտիվացնելու (դեկոմիսիա) համար։
