«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական․ վարչապետ

«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արարատցեմենտի» հետագա գործունեությանը՝ ընդգծելով, որ այն շատ շուտով լինելու է պետական, և նույն ընթացակարգով նշանակվելու է կառավարիչ.

«Օրինականությունը պետք է տեղի ունենա և պետք է լինի տրամաբանության սահմաններում։ Ապօրինի գույքի բռնագանձման վճիռները հերթով մտնում են օրինական ուժի մեջ»,- ասել է վարչապետը։

«Եկեք՝ այսօր բաներ չանենք․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքն եմ ուզում հիշեցնել։ Ես Կապանում զգուշացրել էի՝ այն մարդիկ, որոնք պատվերով գործեր են անում, ազատվելու են աշխատանքից։ Հունիսին ասացի, օգոստոսին ազատված էին, մի մասն էլ դատվել է»,- հիշեցրել է վարչապետը։

Նա «Արարատցեմենտի» աշխատակիցներին հորդորում է չմտնել նման «դաշտեր», որ հետո տարիներով այս նույն ցիկլի մեջ չմնանք․ «Նրանք, ովքեր կանեն այդ կարգի գործողություններ կամ մարդկանց վրա ճնշում կգործադրեն, կհեռացվեն գործից։ Այո՛, սպառնում եմ, ըստ էության»,- նշել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment