«Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը սկսելու համար ձեռք եմ բերել աուկցիոն թույլտվությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գործարանի գործադիր տնօրեն Արտյոմ Պողոսյանը։
«Այս պահին հերթափոխի կարգավորման գործընթացն ենք իրականացնում, այնուհետև կվերացնենք բոլոր թերություններն ու կանցնենք արտադրական գործընթացը վերսկելու պրոցեսին»,- նշել է նա։
Պողոսյանի խոսքով՝ գործարանում աշխատանքները կվերսկսվեն մոտ 1-2 ժամից։