
Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերվող հարցեր չենք քննարկում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը:
«Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է ՀՀ կառավարող մեծամասնության ծրագրում, և դա փաստ է, 726 հազար մարդ քվեարկել է դրա օգտին», – ասաց Փաշինյանը:
Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ, իր ձևակերպմամբ, Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։
«Այդ օրակարգը կա, մենք պետք է վերլուծենք իրավիճակն ու դիրաքվորվենք այդ հարցի շուրջ», – ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց՝ «մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա»: