Բայրամով․ Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո

Բայրամով․ Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել  ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո

9 հուլիսի 2026 – 11:52 AMT

PanARMENIAN.NetԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ իր աշխատանքը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա հավելել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո, գրում է APA-ն:

«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրված է, այն բաց է հանրության համար։ Այս հարցում ադրբեջանական կողմի մոտեցումը սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հեռացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,-ասել է նա:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment