«Մանկապարտեզում զուգարանակոնքի վրադիրները ջարդուփշուր եղած էին, հրահանգել եմ ազատել տնօրենին»․ Նիկոլ Փաշինյան

«Մանկապարտեզում զուգարանակոնքի վրադիրները ջարդուփշուր եղած էին, հրահանգել եմ ազատել տնօրենին»․ Նիկոլ Փաշինյան

«Չնախատեսված այցեր եմ կատարել և վերջին շրջանում կառուցված մանկապարտեզներից մեկում ականատես եմ եղել հետևյալ տեսարանի՝ սանհանգույցում զուգարանակոնքի վրադիրները կա՛մ ջարդուփշուր եղած են, կա՛մ ընդհանրապես գոյություն չունեն»,- այս մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա սովորական տեսարան է խարխուլ դպրոցներում և մանկապարտեզներում, հասկանում ենք, որ այնտեղ պայմանները պահելը շատ դժվար է, բայց երբ խոսքը նորակառույց մանկապարտեզի մասին է, դա որևէ կերպ չի կարող հանդուրժվել․․․ Հրահանգել եմ, որ տվյալ մանկապարտեզի տնօրենը ազատվի աշխատանքից»,- նշեց Փաշինյանը

Leave a Comment