ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ արդյոք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կվերադառնա լիարժեք ռազմական հակամարտության, սակայն նշել է, որ ԱՄՆ-ն բազմաթիվ ճանապարհներ ունի այն հաղթելու համար։
Թրամփին հարցրել են, թե որքանով է հավանական, որ Իրանի հետ առճակատման մեկ այլ սրացումը հանգեցնի լայնածավալ ռազմական հակամարտության։
«Չգիտեմ։ Մենք շատ արագ կհաղթեինք: Մենք հաղթելու բազմաթիվ ճանապարհներ ունենք», – Անկարա կատարած այցից հետո Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։