
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Նոր Նորք վարչական շրջանի կանաչ զանգվածների մեծ մասում, վերջին տարիների ընթացքում, գոյություն ունեցող ոռոգումը կամ ամբողջությամբ վերացել է կամ լավագույն դեպքում այ էս տեսանյութի վիճակին են։
Հիմա կասեք, բա միթե՞ նոր ոռոգման համակարգ չի անցկացվել մասիվի տարբեր այգիներում։
Ա՛նց է կացվել, անց է կացվել և չի աշխատում։ Համեցեք 2-րդ զխնգվածի Վերածննդի այգի և տեսեք նոր անցկացված ոռոգման համակարգը։
Իսկ եթե ամբողջ մասիվի տարածքում կա գոնե 2 հատ կանաչ հատված, որտեղ գործում է գրագետ ոռոգման համակարգ, պատրաստ եմ նկարահանել և որպես լավ օրինակ ցույց տալ»:
Աղբյուրը` Էդուարդ Հայրումյան