Իրանի տարածքում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։
«Մինչ հրադադարի ռեժիմը ուժի մեջ էր, Միացյալ Նահանգները 2026 թվականի հուլիսի 8-ին և 9-ին հարձակումներ սկսեց Իրանի հինգ նահանգների վրա։ Հարձակումներ, որոնց հետևանքով զոհվեց 14 և վիրավորվեց 78 մարդ», – գրել է Քերմանպուրը սոցիալական ցանցի իր էջում։