Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը X-ի իր էջում կոշտ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքներն ու խոստումների խախտումներն անհետևանք չեն մնալու։
Նա շեշտել է, որ ցանկացած հարձակում կարժանանա համարժեք պատասխանի, իսկ Հորմուզի նեղուցի վերաբացումը հնարավոր է միայն «իրանական պայմանավորվածությունների» շրջանակում՝ հավելելով, որ ամերիկյան ճնշումներն այս հարցում անարդյունավետ են։
