ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետությանը հասցված նոր հարվածներից հետո, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։
«Անիմաստ է անմիտ շտապել, հակառակ դեպքում՝ դուք ավելի խորը կխորտակվեք. Հորմուզի նեղուցը կբացվի միայն այն դեպքում, եթե «Իրանի հետ համաձայնագրերը» կատարվեն, այլ ոչ թե ամերիկյան սպառնալիքների ներքո», – գրել է Ղալիբաֆը X-ում։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքներն ու խախտված խոստումները այլևս անհետևանք չեն մնալու։ «Թույլ տվեք հստակ ասել. եթե դուք հարվածեք, ձեզ հակահարված կհասցնեն», – հավելել է Ղալիբաֆը։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իսլամական Հանրապետությունում գտնվող թիրախների վրա նոր հարվածների մասին, որոնք ուղղված էին Իրանի՝ Հորմուզի նեղուցը վերահսկելու կարողության թուլացմանը։