Զլատկո Դալիչը հեռացավ ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Խորվաթիայի ֆուտբոլային միության կայքը։ 59-ամյա մասնագետը Խորվաթիայի թիմը գլխավորեց 9 տարի։
Նրա ղեկավարությամբ հավաքականը դարձել է 2018թ. աշխարհի փոխչեմպիոն, 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2023թ. Ազգերի լիգայի արծաթե մեդալակիր։
Աշխարհի ընթացիկ առաջնության 1/16 եզրափակչում Խորվաթիան պարտվել է Պորտուգալիային։