Ի սրտե երախտագիտություն եմ հայտնում մեծարգո Փաշինյանին. Փեզեշքիան

Ի սրտե երախտագիտություն եմ հայտնում մեծարգո Փաշինյանին. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայերենով ուղերձ է հրապարակել, որտեղ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանից նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։ Այս ուղերձը հրապարակվել է Իրանի նախագահի X-ի էջում։

«Ի սրտե երախտագիտությունս եմ հայտնում մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության ներկայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից մեծարգո վարչապետի կողմից արտահայտած ցավակցության համար: Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը: Հույս ունեմ, որ Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև պատմական ու բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն էլ ավելի առավել զարգանալ: Մեր նահատակ Առաջնորդը մշտապես ընդգծում էր Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»: Մեր քաղաքականությունը երկկողմ հարաբերությունների
համակողմանի ամրապնդումն ու զարգացումն է»,- ասվում է Իրանի նախագահի տարածած ուղերձում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment