Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում 1/8 եզրափակչում Պորտուգալիայի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։
Իսպանիան միակ թիմն է, որ աշխարհի առաջնությունների 6 անընդմեջ հանդիպումներում գոլ բաց չի թողել։
Այս շարքն Իսպանիան սկսել է 2022թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչից Մարոկկոյի դեմ (0:0, 11մ՝ 0:3)։ Ընթացիկ աշխարհի առաջնությունում Իսպանիան ոչ ոքի է խաղացել Կաբո Վերդեի հետ (0:0), հաղթել է Սաուդյան Արաբիային (4:0), Ուրուգվային (1:0), Ավստրիային (3:0) և Պորտուգալիային (1:0)։
Քառորդ եզրափակչում Իսպանիայի հավաքականի մրցակիցը կլինի Բելգիայի ընտրանին։