Հրազդանի մեծ կամ, առավել հայտնի, Կիևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է։
Ծրագրի շրջանակում իրականացվում են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ինչպես նաև ջրամեկուսացման աշխատանքներ։ Բացի այդ, թարմացվելու են կամրջի բազրիքները, վերականգնվելու են նաև թռիչքային կառուցվածքներն ու հենարանները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։
Աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ՝ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։
Կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ»,-ածղորդագրության մեջ։