Մարտինեսը հեռացավ Պորտուգալիայի հավաքականից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Իսպանացի Ռոբերտո Մարտինեսը հեռացավ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Պորտուգալիան 0:1 հաշվով պարտվել էր Իսպանիային և դուրս մնացել պայքաից։

«Շրջափուլն ավարտված է։ Հիմա հավաքականին պետք է նոր ձայն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆեդերացիայի ղեկավարությանը աջակցության համր։ Հույս ունեմ, որ պորտուգալացիները լավ հիշողություններ կունենան 3,5 տարվա աշխատանքից, որը լավագույններից էր իմ կյանքում։

Պորտուգալիայի հավաքականը գլխավորելիս իմ նպատակը աշխարհի գավաթն էր։ Հիմա պայմանագիրս ավարտվել է և ավելացնելու ոչինչ չկա»,- Մարտինեսի խոսքերը մեջբերում է A Bola-ն։

Պորտուգալիայի հավաքականից առաջ Մարտինեսը գլխավորում էր Բելգիայի հավաքականը։

Leave a Comment